Ժամանակակից արվեստի ինստիտուտը հոկտեմբերի 18-ին, 18:00-ին հրավիրում է մասնակցել ֆրանսահայ փիլիսոփա Ժիրայր Մալխասյանի դասախոսությանը:
Ժիրայր Մալխասյանը Փարիզում փիլիսոփայության պրոֆեսոր և իտալական Confilosofare ասոցիացիայի անդամ է: Դասավանդում է Փարիզի Ժանսոն դը Սեյլիի անվան ավագ դպրոցի նախապատրաստական դասարանում և մասնակցում է Ֆրանսիայի քոլեջի շրջանակներում Ժակ Բուվերեսի կողմից ստեղծված «Ռացիոնալություն, ճշմարտություն, ժողովրդավարություն» արհեստանոցի գործունեությանը։ Նա ղեկավարում է Փարիզի հայկական գրականության սրահի համաժողովները։ Ֆրանսիայում, Իտալիայում և Հայաստանում դասախոս լինելով՝ նա հետազոտություններ է անցկացրել փիլիսոփայության դասավանդման վերաբերյալ և հոդվածներ հրապարակել հայ գրականության և մտքի վերաբերյալ։ Հրատարակել է «Ներածություն բարոյական փիլիսոփայությանը» (2002) և «Կանդիդ. փիլիսոփայական բանավեճ» (2005) աշխատությունները:
Ժիրայր Մալխասյանը իր դասախոսության մասին
Իտալական Trecento-ի (XIV) քաղացիական արուեստի գլուգործոց, Ամբրոճո Լորենծետտիի Affrescoն—որմնանկարը հանդէս կու գայ որպէս մարդկանց բարի և վատ կառավարման սկզբունքներու ու հետևանքներու պատկերացում մը։ Ի՞նչ կը տեսնանք, ի՞նչ կը կարդանք, ո՞վ ցոյց կու տայ—խօսի, որու՞ն համար։ Ինչպէ՞ս ընկալել, անոր իմաստը, ֆուկցիան այն ժամանակ և հիմա։ Ասոնք են այն հարցումները որոնց կը փորձենք պատասխաններ տալ։
La Fresque du bon et du mauvais gouvernement de Sienne : un art politique ?
Chef d’œuvre de l’art civique italien du Trecento (XIVe siècle), la Fresque d’Ambrogio Lorenzetti se présente comme une mise en images des principes et des effets du bon et du mauvais gouvernement des hommes, une sorte d’art politique, voire de pensée politique au moyen de l’art. Que voit-on, que lit-on, qui montre-parle, à qui s’adresse-t-on ? Comment en saisir la fonction, le sens à l’époque et aujourd’hui ? Telles sont les questions auxquelles nous tenterons d’apporter des éléments de réponse.
Also check out other Arts events in Yerevan, Food & Drink events in Yerevan.